Խաթիբզադե. Իրանը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ԱՄՆ-ի քայլերի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i166182-Խաթիբզադե._Իրանը_որոշումներ_է_կայացնում_հիմնվելով_ԱՄՆ_ի_քայլերի_վրա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը շաբաթական մամուլի ասուլիսում ներկայացնելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ասել է.«Իրանի մոտեցումը եղել է հետևողական: Թեհրանը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ԱՄՆ-ի քայլերի վրա, այլ ոչ թե անորոշ ուղերձների կամ առանց իմանալու, թե ինչ է լինելու արդյունքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 13:35 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ԱՄՆ-ի քայլերի վրա

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը շաբաթական մամուլի ասուլիսում ներկայացնելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ասել է.«Իրանի մոտեցումը եղել է հետևողական: Թեհրանը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ԱՄՆ-ի քայլերի վրա, այլ ոչ թե անորոշ ուղերձների կամ առանց իմանալու, թե ինչ է լինելու արդյունքում»:

Նա հայտարարել է, որ  ԱՄՆ-ն  դուրս է եկել ՀԳՀԾ-ից ու հիմա ցանկանում է վերադառնալ և Իրանի ու «4+1» խմբի համար պարզ են Վաշինգտոնի պարտավորությունները:

Խաթիբզադեն ընդգծել է.«ԱՄՆ-իգործողություններում որևէ փոփոխություն չի նկատվել, և Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշումը շարունակվել է»։

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջերս Թեհրան կատարած այցին  և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, նա հավելել է.«Գործակալության տեխնիկական հարցումների փակման և Վիեննայում ձեռք բերված համաձայնության միջև ուղիղ կապ կա»:

Խաթիբզադեն ասել է, որ Ռուսաստանը կառուցողական մոտեցում ունի Վիեննայում համատեղ համաձայնագրի ձեռքբերման հարցի նկատմամբ, հավելելով.«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը չպետք է սահմանափակվի: Իսկ պատժամիջոցները չպետք է ազեն  Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի խաղաղ համագործակցության վրա»:

Վիեննայի բանակցությունների հետ կապված Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների մասին Խաթիբզադեն  ասել է.«Իսրայելի օկուպացիոն ռեժիմի քաղաքականությունը եղել է ահաբեկելը, դիվերսիաները և միջազգային խնդիրների ցանկացած դիվանագիտական ​​լուծման գործընթացը խափանելը: Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների հիմնական լսարանը եվրոպական մայրաքաղաքներն ու «4+1» խումբն են։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին ասել է. «Ռուսաստանում լուրջ մտահոգություններ կան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Պատերազմը  հարցի լուծում չէ, և ժողովուրդը պետք է չտուժի կառավարությունների միջև հակամարտություններից»: