Իրան. Իսրայելի գաղտնի միջուկային ծրագիրը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ
(last modified Wed, 09 Mar 2022 14:44:02 GMT )
Մարտ 09, 2022 18:14 Asia/Tehran
  • Իրան. Իսրայելի գաղտնի միջուկային ծրագիրը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության դեմ

Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը Վիեննայում Սիոնիստական ​​ռեժիմի գաղտնի միջուկային ծրագիրն համարել է սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգության դեմ:

Պատասխանելով՝ Կառավարիչների խորհրդի նիստում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչի կողմից Իրանի դեմ հնաձեցրած անհիմն մեղադրանքներին, Մոհամեդ Ռեզա Ղաթեբին հայտարարել է, որ միջազգային հանրությունը բանաձեւերի և որոշումների միջոցով բազմիցս  ընդգծել է Իսրայելի` Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) հավատարիմ մնալու և իր բոլոր միջուկային օբյեկտները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) երաշխիքների տակ դնելու կարևորությունը:

Այնուամենայնիվ, ռեժիմը ոչ միայն չի միացել  NPT-ին, այլեւ շարունակել է զարգացնել իր  ռազմական միջուկային ծրագիրը։

Նա ընդգծելով, որ Իսրայելի ռեժիմի գաղտնի միջուկային ծրագիրը չի գտնվում միջազգային հսկողության տակ հավելել է.«Ռեժիմն այն օգտագործում է միջուկային զենք մշակելու և կուտակելու համար և միջազգային ասպարեզում բոլոր տեսակի հանցագործություններ է կատարում»: