Ռեզայի. Իրանը ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները չեզոքացնելու և դրանց հակադարձելու մեծ փորձ ունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i166812-Ռեզայի._Իրանը_ԱՄՆ_միակողմանի_պատժամիջոցները_չեզոքացնելու_և_դրանց_հակադարձելու_մեծ_փորձ_ունի
Fars News գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհսեն Ռեզային, երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները չեզոքացնելու և դրանց հակադարձելու Իրանի մեծ փորձին, ասել է. «Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ը լկտիաբար ցանկանում է, որպեսզի միայն Իրանը հանձնառություն դրսևորի և գործնական քայլեր ձեռնարկի ՀԳՀԾ-ի շրջանակում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 07:58 Asia/Tehran
  • Ռեզայի. Իրանը ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները չեզոքացնելու և դրանց հակադարձելու մեծ փորձ ունի»

Fars News գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհսեն Ռեզային, երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները չեզոքացնելու և դրանց հակադարձելու Իրանի մեծ փորձին, ասել է. «Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ը լկտիաբար ցանկանում է, որպեսզի միայն Իրանը հանձնառություն դրսևորի և գործնական քայլեր ձեռնարկի ՀԳՀԾ-ի շրջանակում»:

Նա հավելել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կառավարության անօրինական դուրս գալը Վաշինգտոնի ամբարտավանության լավագույն վկայությունն է, և ներկա բանակցություններում ԱՄՆ-ի վերաբերմունքը  ցույց է տալիս, որ այս երկիրը լկտիաբար ցանկանում է, որպեսզի միայն Իրանը գործնական քայլեր ձեռնարկի և կատարի իր հանձնառությունները: ԱՄՆ-ը իրեն պարտավորված չի համարում կատարել այն ​​պարտավորությունները, որոնք ընդունել և ստանձնել է ՀԳՀԾ-ի շրջանակում»: