Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i167604-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_Սիրիայի_նախագահի_ազգային_անվտանգության_հարցերով_խորհրդականի_հետ
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2022 07:19 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մարտի 23-ին  Թեհրանից մեկնել է Դամասկոս։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալի Մամլուքի հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով տարածաշրջանում  ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում  Իրանի ջանքերին, ընդգծել է Իսլամական Հանրապետության շարունակական  աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին: 

Սիրիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ալի Մամլուքը,  կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության դերը տարածաշրջանային կայունության ամրապնդման և հատկապես ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում,  բարձր է գնահատել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դիրքն այս ոլորտում  և հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին։