Թախթռավանչի. Արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան
https://parstoday.ir/hy/news/iran-i167684-Թախթռավանչի._Արտասահմանյան_օկուպանտ_ուժերն_այդ_թվում_ամերիկացիները_պետք_է_լքեն_Սիրիան
ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ​​ներկայացուցիչը, դատապարտելով Սիրիայի բնական ռեսուրսների, նավթի և գյուղատնտեսական ապրանքների թալանը, հայտարարել է. «Արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 05:08 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան

ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ​​ներկայացուցիչը, դատապարտելով Սիրիայի բնական ռեսուրսների, նավթի և գյուղատնտեսական ապրանքների թալանը, հայտարարել է. «Արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան»:

Fars News-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ անընդունելի է ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայաի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարումը: Նա հավելել է, որ արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան:

Դատապարտելով Սիրիայի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և այդ երկրի տարածքային ամբողջականության խախտումը, Թախթռավանչին հավելել է. «2022 թվականի մարտի 7-ին Սիրիայում Իսրայելի կողմից Սիրիայի խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ ոտնահարում է»։

Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, հավելելով. «ՄԱԿ-ի տվյալներով՝ 14,6 միլիոն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի»։