Թախթռավանչի. Արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան
ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչը, դատապարտելով Սիրիայի բնական ռեսուրսների, նավթի և գյուղատնտեսական ապրանքների թալանը, հայտարարել է. «Արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան»:
Fars News-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ անընդունելի է ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայաի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարումը: Նա հավելել է, որ արտասահմանյան օկուպանտ ուժերն այդ թվում՝ ամերիկացիները, պետք է լքեն Սիրիան:
Դատապարտելով Սիրիայի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և այդ երկրի տարածքային ամբողջականության խախտումը, Թախթռավանչին հավելել է. «2022 թվականի մարտի 7-ին Սիրիայում Իսրայելի կողմից Սիրիայի խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ ոտնահարում է»։
Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, հավելելով. «ՄԱԿ-ի տվյալներով՝ 14,6 միլիոն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի»։