Իրանն անդրադարձել է ՄԱԿ-ում Ուկրիանայի վերաբերյալ բանաձևին ձեռնպահ քվեարկելուն
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին անդրադարձել է ԳԱ A / EE-11 / L.2 բանաձևին Իրանի ձեռնպահ քվեարկությանը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մաջիդ Թախթռավանչին ասել է. «Մենք կարծում ենք, որ բանաձևի տեքստում առկա են արտահայտություններ, որոնք դուրս են Ուկրիանայում տիրող հումանիտար իրավիճայկի շրջանակներից և դրանում բացակայում են ճգնաժամի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման մեխանիզմներ»:
Թախթռավանչին հավելել է.«Հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու Իրանի դիրքորոշումն անփոփոխ է: Իրանն ընդգծում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգեն ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը»:
Իրանցի դիվանագետը նշել է. «Ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանություննը հարգելու, ինչպես նաև քաղաքացիների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգութունն ապահովելու անհրաժեշտությունն Իրանը կոչ է անում անհապաղ դադարեցնել հակամարտությունը, նվազեցնել լարվածությունը և տարաձայնությունը լուծել երկխոսության միջոցով»:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 140 կողմ, 5 դեմ և 38 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ուկրիանային հումանիտար օգնության հատկացման մասին բանաձևը։