ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Պաղեստինում կայացած հանդիպումը անցկացումը դավաճանություն է պաղեստինյան գործին
https://parstoday.ir/hy/news/iran-i168012-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակ._Պաղեստինում_կայացած_հանդիպումը_անցկացումը_դավաճանություն_է_պաղեստինյան_գործին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պաղեստինում կայացած հանդիպումը անցկացումը դավաճանություն է ազատության համար պաղեստինիյան պայքարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2022 03:45 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Պաղեստինում կայացած հանդիպումը անցկացումը դավաճանություն է պաղեստինյան գործին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պաղեստինում կայացած հանդիպումը անցկացումը դավաճանություն է ազատության համար պաղեստինիյան պայքարին:

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի ԱԳ նախարարները կիրակի օրն օկուպացված Նեգևում  մասնակցել են Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայությամբ կայացած հանդիպմանը:

Անդրադառնալով օկուպացված Պաղեստինի տարածքում  պաղեստինյան դատի դավաճանների և Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած  հանդիպմանը, Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ ահաբեկիչ և օկուպանտ սիոնիստների  հետ հարաբերությունները կարգավորելու ցանկացած փորձ,  մեջքից հարված է Պաղեստինի ճնշված ժողովրդին և կանաչ լույս իսրայելական մանկասպան ռեժիմին՝ շարունակելու սպանել պաղեստինցիներին և օկուպացնել նրանց տարածքները:

Խատիբզադեն հայտարարել է. «Պատմությունը վկայում է, որհարաբերությունների կարգավորման գործընթացի միակ արդյունքը լինելու է դրա կողմնակիցների պարտությունն ու նվաստացումը և որ Պաղեստինի հողն ազատագրվելու է միայն  պաղեստինցիների դիմադրության և իսլամական պետությունների ու կառավարությունների աջակցության շնորհիվ:

Իրանի ԱԳՆ խոսնակը զգուշացրել է տարածաշրջանում սիոնիստների սադրանքների կապակցությամբ: