Իրանը պատրաստ է աջակցել Կատարին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i168492-Իրանը_պատրաստ_է_աջակցել_Կատարին_ֆուտբոլի_աշխարհի_առաջնությունն_անցկացնելու_հարցում
Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ երկրին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու հարցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2022 08:16 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է աջակցել Կատարին՝ ֆուտբոլի աշխարհի  առաջնությունն անցկացնելու հարցում

Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ երկրին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու հարցում:

Շեյխ Համադ բին Թամիմ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, շնորհավորելով ռամազան սրբազան ամսվա մեկնարկի կապակցությամբ, Էբրահիմ Ռայիսին ողջունէլ է Կատարում ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության անցկացումըւ և հաջողություն մաղթել այդ երկրին՝ առաջնության անցկացման կապակցությամբ:

Ռայիսին նշել է. «Իրանը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն՝ Քիշ կղզում և Կատարի մերձակա այլ կղզիներում աշխարհի գավաթի խաղերը լավագույնս անցկացնելու համար: Մենք վստահ ենք, որ աշխարհը հիշարժան խաղերի ականատես կլինի»:

Նա հավելել է. «Թեհրանը և Դոհան՝ ակտիվացնելով համագործակցության բոլոր կարողությունները և սերտ համակարգման շնորհիվ, կարող են արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ երկու ազգերի շահերի ապահովման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ»:

Անդրադառնալով առաջիկայում Կատարի Էմիրի Թեհրան կատարելիք այցին, Ռայիսին նշել է. «Այցի ընթացքում կկայացվեն կարևոր որոշումներ»:

Ողջունելով Իրանի հավաքականի մասնակցությունը ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին, Կատարի էմիրը նշել է. «Մենք սիրով կդիմավորենք մեր եղբայրներին»:

Նա նշել է, որ առաջիկայում  Կատարի ճանապարհների նախարարը Քիշ կղզում կհանդիպի իր իրանցի գործընկերոջ հետ՝ քննարկելու ֆուտբոլի համաշխարհային առաջնության շուրջ համագործակցության հետ կապված հարցեր: