Պակիստանի վարչապետը հեռացվել է պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/iran-i168520-Պակիստանի_վարչապետը_հեռացվել_է_պաշտոնից
Պակիստանի կառավարությունը մի հայտարարությամբ տեղեկացրել է վարչապետի պաշտոնից Իմրան Խանի հեռացցելու մասին։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 04, 2022 07:56 Asia/Tehran
  • Պակիստանի վարչապետը հեռացվել է պաշտոնից

Պակիստանի կառավարությունը մի հայտարարությամբ տեղեկացրել է վարչապետի պաշտոնից Իմրան Խանի հեռացցելու մասին։

Պակիստանի նախարարների կաբինետը կիրակի օրը պետք է հայտարարեր վարչապետ Իմրան Խանի աշխատանքի շարունակման վերաբերյալ իր կարծիքը:

Իմրան Խանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտոնյաներից նախազգուշացումներ և սպառնալիքներ է ստացել՝ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով պաշտոնանկ լինելու վերաբերյալ:

Պակիստանի կառավարության հայտարարության մեջ ասվում է. «Նախագահի կողմից Պակիստանի խորհրդարանի լուծարման արդյունքում՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 58 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Խորհրդարանական գործերի նախարարությունում, 2022 թվականի ապրիլի 3-ին, Իմրան Ահմադ Խան Նիազին  կազատվի Պակիստանի վարչապետի պաշտոնից»։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնի համար դեռևս որևէ թեկնածու չի առաջադրվել։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio