Խաթիբզադե. Սիոնիստական ռեժիմն օկուպացված տարածքներում բոլոր բախումների պատճառն է
Ուրբաթ օրն անդրադառնալով Պաղեստինում տեղի ունմեցած վերջին իրադարձություններին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Օկուպացված տարածքներում տեղի ունեցող բախումների պատճառը Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի մերկապարանոց ահաբեկչությունն է, ինչպես նաև ռասիզմը, բռնաճնշումները, սպանությունները, բանտարկությունները, Պաղեստինի ճնշված ժողովրդի համատարած զրկանքներն ու ամենօրյա նվաստացումները»:
Նշելով, որ օկուպանտների դեմ պայքարը Պաղեստինի ճնշված ժողովրդի օրինական իրավունքն է և սիոնիստների հարձակումների պատասխանը, Խաթիբզադեն հավելել է, որ Իրանն աջակցում է պաղեստինյան գործին ու պաղեստինցիների ազատագրական պայքարին:
Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ պաղեստինյան ճգնաժամի միակ լուծումն այդ երկրի բոլոր բնակիչների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումն է, հավելելով. «Սիոնիստական ռեժիմի անօրինական գործողությունների պատճառով, դիմադրությունը պաղեստինցիների միակ ընտրությունն է որպեսզի հնարավոր լինի ստիպել այդ ռեժիմին ընդունել Ղոդսի ազատագրման դեմոկրատական ուղին և որոշել Պաղեստինի ճակատագիրը»: