Իրանը թարմացրել է ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված ամերիկացի անձանց պատժամիջոցների ցուցակը
https://parstoday.ir/hy/news/iran-i169012-Իրանը_թարմացրել_է_ահաբեկչական_գործողությունների_մեջ_ներգրավված_ամերիկացի_անձանց_պատժամիջոցների_ցուցակը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ներկայացրել է ահաբեկչական և հակամարդկային գործունեության մեջ ներգրավված ամերիկացի անձանց պատժամիջոցների թարմացված ցուցակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2022 13:32 Asia/Tehran
  • Իրանը թարմացրել է ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված ամերիկացի անձանց պատժամիջոցների ցուցակը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ներկայացրել է ահաբեկչական և հակամարդկային գործունեության մեջ ներգրավված ամերիկացի անձանց պատժամիջոցների թարմացված ցուցակը։

Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ մարդու իրավունքների դեմ  և ահաբեկչական գործողություններում ներգրավված ամերիկացի անձանց պատժամիջոցների ցուցակի վերաբերյալ ասված է.«Տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից մարդու իրավունքների խախտումների և արկածախնդիր ու ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին օրենքի իրագործման շրջանակում ներկայացված ամերիկացի անձանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել ահաբեկչական գործողություններ կատարելու, ահաբեկչությունը հովանավորելու  ու տարածելու և մարդու իրավունքները կոպտորեն խախտելու պատճառով»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Ներկայացված ամերիկացի անձինք ներգրավված են եղել Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ ԱՄՆ-ի միակողմանի դաժան պատժամիջոցները  հովանավորելու, կազմակերպելու  և  ուժգնացնելու, ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, նաև տարածաշրջանում,  հատկապես՝ Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ  Սիոնիստական ռեժիմի ռեպրեսիվ  գործողությունները պաշտպանելու գործում»:

Միացյալ Նահանգները նաև վտանգել է միլիոնավոր իրանցիների կյանքը՝ հատկապես կորոնավիրուսային պայմաններում  արգելափակելով իրանցիների հասանելիությունը դեղորայքին,  բժշկական սարքավորումներին,  և զրկելով նրանց իրենց հիմնական իրավունքներից: ԱՄՆ-ն նաև բացասաբար  է ազդել նրանց սոցիալական ու տնտեսական  իրավունքներից օգտվելու վրա։