Իրան.Ահաբեկչությունն ու ոտնձգությունները հիմնական սպառնալիքներն են Արևմտյան Ասիայի կանաց համար
Չորեքշաբթի օրը, կանանց թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում, անդրադառնալով Արևմտյան Ասիայում կայանց իրավիճակին, ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու ներկայացուցչության տեղակալ Զահրա Էռշադին նշել է.«Սեռական բռնությունը դաժան հանցագործություն է, որ հաճախ օգտագործվում է որպես պատերազմական մարտվարություն և ահաբեկչություն»:
Նա ասել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կանանց անվտանգությանն ուղղված հիմնական սպառնալիքներն են օկուպացիան, արտաքին ագրեսիան և ահաբեկչությունը: Սպառնալիքներ, որ ոչ մի կերպ չեն հարգում կանանց իրավունքներն ու չեն արժևորում նրանց կյանքը: Պաղեստինցի կանանց ու աղջիկների վիճակը այս խնդրի բացահայտ օրինակներից է»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տեղակալը հստակեցրել է.«Զինյալ բախումների ընթացքում կանայք ու աղջիկները հիմնական զոհերն են: Զինյալ բախումները ավելացնում են նաև մարդկանց թրաֆիքինգի վտանգը, անգթորեն թիրախ են դարձնում պատերազմից փախչող կամ մի վայրից այլ վայր տեղափոխվող կանանց ու երեխաներին»:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տեղակալը հստակեցրել է.«Բոլոր զինյալ բախումներին վերջ տալը ամենաազդեցիկ միջոցն է նման հանցագործությունները կանխարգելելու համար»:
Էրշադին անդրադարձել է նաև Աֆղանստանում կանանց իրավիճակին, նշելով.«Աֆղանստանի կանայք պետք է օգտվեն իրենց քաղաքական ու հասարակական իրավունքներից այդ թվում՝ սովորելու, աշխատելու և քաղաքական մասնակցության իրավունքները»: