Իրան.ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող են
https://parstoday.ir/hy/news/iran-i169532-Իրան.ԱՄՆ_ի_կողմից_մարդու_իրավունքների_հարցով_զեկույցները_խարդախ_ու_մոլորեցնող_են
Իրանի դատակյան իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի կողմից մարդու իրավնունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող քայլ են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 13:24 Asia/Tehran
  • Իրան.ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող են

Իրանի դատակյան իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի կողմից մարդու իրավնունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող քայլ են»:

Արձագանքելով տարբեր երկրներում այդ թվում Իրանում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների 2021թ. զեկույցի հրապարակմանը, Քազեմ Ղարիբաբադին հավելել է.«Այն երկիրը, որ համաշխարհային մասշտաբով  իր և աշխարհի ժողովուրդների իրավունքների ամենամեծ խախտողն է, իրավունք չունի կարծիք հայտնել այլ երկրներում մարդու  իրավունքների վերաբերյալ»:

Մերժելով մարդու իրավունքների տարեկան զեկույցում Իրանի մասին հայտարարություններին, Ղարիբաբադին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, ասելով.«2021թ. ԱՄՆ-ի հասարակությունը կրեց անարդարության ու ռասիզմի հետևանքները: Ապաստան հայցողներն ու էմիգրանտները ենթարկվեցին զանգվածային բռնության, ժողովրդի նկատմամբ ոստիկանության խտրական վերաբերմունքը շարունակվեց ու նույնիսկ ավելի ծավալվեց, կալանավորների իրավուքները առավել քան երբևէ խախտվեցին և անօթևանների թիվն ավելացավ»:

Իրանի դատական իշխանության միջազգտային հարցերով տեղակալը հստակեցրել է.«Որոշ երկրների դեմ բռնության և դաժան ու անմարդկային պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բացահայտ ցուցանիշներից մեկն է»: