Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Պաղեստինի երիտասարդները կանգնած են Սիոնիստական ռեժիմի դեմ
Շաբաթ օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնու աղոթավայրում Սուրբ Ղուրանի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը քննադատել է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական երկրների ջանքերը:
Նա հավելել է. «Ավելի քան 7 տասնամյակ անց, երիտասարդները, ովքեր չեն եղել օկուպացման ու բռնությունների օրերին, կանգնել են՝ պաշտպանելու Պաղեստինը»։
Ուրբաթ օրն ի աջակցություն սիոնիստ ավանաբնակների, ովքեր թալմուդյան ծես էին իրականացնում Ալ Աղսա մզկիթի բակում, սիոնիստ զինվորները հարձակվել են մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա և ձերբակալել մոտ 300, վիրավորել ՝152 հոգու:
Ղալիբաֆն ասել է. «Մինչ աշխարհի բոլոր երկրները փորձում են աջակցել Պաղեստինի գոյությանը, Ղուրանի լույսը պաղեստինցի երիտասարդների սրտերում ատելություն է առաջացրել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ և ստիպել միասնական կերպով պայքարել ռեժիմի սրտում՝ Թել Ավիվում: Եվ սա Ղուրանի մշակույթն է»: