Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Պաղեստինի երիտասարդները կանգնած են Սիոնիստական ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i169650-Իրանի_իսլամական_խորհրդարանի_նախագահ._Պաղեստինի_երիտասարդները_կանգնած_են_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Շաբաթ օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնու աղոթավայրում Սուրբ Ղուրանի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական երկրների ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 04:30 Asia/Tehran
  • Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ. Պաղեստինի երիտասարդները կանգնած են Սիոնիստական ռեժիմի դեմ

Շաբաթ օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնու աղոթավայրում Սուրբ Ղուրանի 29-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը քննադատել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական երկրների ջանքերը:

Նա հավելել է. «Ավելի քան 7 տասնամյակ անց, երիտասարդները, ովքեր չեն եղել օկուպացման ու բռնությունների օրերին, կանգնել են՝ պաշտպանելու Պաղեստինը»։

Ուրբաթ օրն ի աջակցություն սիոնիստ ավանաբնակների, ովքեր թալմուդյան ծես էին իրականացնում Ալ Աղսա մզկիթի բակում, սիոնիստ զինվորները հարձակվել են մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա և ձերբակալել մոտ 300, վիրավորել ՝152 հոգու:

Ղալիբաֆն ասել է. «Մինչ աշխարհի բոլոր երկրները փորձում են աջակցել Պաղեստինի գոյությանը, Ղուրանի լույսը պաղեստինցի երիտասարդների սրտերում ատելություն է առաջացրել Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ  և ստիպել միասնական կերպով պայքարել ռեժիմի սրտում՝ Թել Ավիվում: Եվ սա Ղուրանի մշակույթն է»: