Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ-ն պետք է մի կողմ դնի առավելատենչությունը և կասկածները
Նշելով, որ Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ն պետք է մի կողմ դնի առավելատենչությունն ու կասկածներն ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Վաշինգտոնը պետք է իրատեսություն դրսևորի և քայլ անի խնդրի լուծման ուղղությամբ:
Ուրբաթ օրը, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բրելի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը նշել է որ Իրանն անկասկած ձգտում է լավ և տևական համաձայնության, հավելելով. «Վաշինգտոնը պետք է մի կողմ դնի առավելատենչությունն ու կասկածները, իրատեսություն դրսևորի և քայլ անի խնդրի լուծման ուղղությամբ»:
Նա հավելել է. «Եվրոեռյակը, Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են վերջնական տեսքի բերել համաձայնագիրը և ԱՄՆ-ն պետք է քաջություն դրսևորի՝ ուղղելու Սպիտակ տան նախկին սխալ քաղաքականության հետևանքները»:
Ողջունելով Եմենում ժամանակավոր հրադադարի հաստատումն Ամիր Աբդոլլահյանն ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը:
Ողջունելով բանակցություններում Իրանի դրսևորած դրական կամքը, Ջոզեպ Բորելն ասել է. «Մենք համոզված ենք, որ Իրանը ձգտում է համաձայնության և այդ կապակցությամբ կան տարբեր նախաձառնություններ»:
Անդրադառնալով ուկրաինական պատերազմին՝ Բորելը նշել է, դա համաշխարհային ճգնաժամ է, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ։