ԱՄՆ-ն սովոր է Իրանից կրած քաղաքական ու ռազմական պարտությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i170344-ԱՄՆ_ն_սովոր_է_Իրանից_կրած_քաղաքական_ու_ռազմական_պարտությանը
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը և Իրանի ժողովրդի այլ չարագործները երկար տարիներ սովոր են Իրանից կրած քաղաքական և ռազմական պարտություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 08:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն սովոր է Իրանից կրած քաղաքական ու ռազմական պարտությանը

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը և Իրանի ժողովրդի այլ չարագործները երկար տարիներ սովոր են Իրանից կրած քաղաքական և ռազմական պարտություններին»:

1980 թվականի ապրիլի 24-ին ամերիկյան վեց ինքնաթիռներ և ութ ուղղաթիռներ մտան Իրանի օդային տարածք՝ ԱՄՆ լրտեսական կենտրոնում (դեսպանատանը) կալանավորված 53 ամերիկացի լրտեսների ազատ արձակման պատրվակով: Սակայն Թաբաս անապատում ավազի փոթորիկի հետևանքով ինքնաթիռներն ու ուղղաթիռները  բախվել են, ինչի արդյունքում  մի քանի ամերիկացի զինվորներ զոհվել են և  դավադրությունը ձախողվել է։

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին երկուշաբթի օրրն արած թվիթերյան  գրառման մեջ անդրադառնալով Թաբասի միջադեպին, գրել է. «Ամերիկացիները բազմիցս հայտարարել են, որ իրանական հասարակությունը ներսից փլուզվում է աննախադեպ պատժամիջոցների պատճառով։ Նրանք ահաբեկիչ մոնաֆեղների հետ համատեղ հանդիպումներում նույնիսկ Թեհրանի գրավման օրն ու պլանն էին կազմել, սակայն այս բոլոր գործողությունները ձախողվեցին»։

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի դեմ աննախադեպ պատժամիջոցների և Թեհրանի դեմ առավելագույն ճնշմանբ ձախողումը մեծ պարտություն են Արևմուտքի համար»: