ԻԻՀ առաջնորդ. Չնայած ճնշված լինելուն, Պաղեստինի ժողովուրդը հզոր է
https://parstoday.ir/hy/news/iran-i170464-ԻԻՀ_առաջնորդ._Չնայած_ճնշված_լինելուն_Պաղեստինի_ժողովուրդը_հզոր_է
Նշելով, որ չնայած ճնշված լինելուն, Պաղեստինի ժողովուրդը հզոր է, իսկ պաղեստինցի երիտասարդներն իրենց պայքարով թույլ չեն տալիս մոռացության մատնել Պաղեստինի հարցը, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Ղոդսի համաշխարհային օրը լավ առիթ է՝ սրտակցություն և համերաշխություն հայտնելու Պաղեստինի ժողովրդին և ոգեշնչելու նրան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 04:28 Asia/Tehran

Նշելով, որ չնայած ճնշված լինելուն, Պաղեստինի ժողովուրդը հզոր է, իսկ պաղեստինցի երիտասարդներն իրենց պայքարով թույլ չեն տալիս մոռացության մատնել Պաղեստինի հարցը, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Ղոդսի համաշխարհային օրը լավ առիթ է՝ սրտակցություն և համերաշխություն հայտնելու Պաղեստինի ժողովրդին և ոգեշնչելու նրան»:

ԻԻՀ առաջնորդի տեղեկատվական գրասենյակի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը, Իրանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ այս տարի Ղոդսի համաշխարհային օրը տարբերվում է մյուս տարիներից, հավելելով. «Պաղեստինի ժողովուրդն ու երիտասարդները մեծ զոհողություններ են անում, իսկ Սիոնիստական ռեժիմն, ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությամբ,  շարունակում է իր հանցագործությունները, և անում այն ինչ ցանկանում է»:

 

Դատապարտելով Պաղեստինի  հարցի վերաբերյալ իսլամական երկրների գործողություններն առաջնորդը նշել է. «Իսլամական երկրները շատ վատ են գործում Պաղեստինի հարցի կապակցությամբ: Նրանք պատրաստ չեն անգամ խոսել Պաղեստինի մասին: Իսկ նրանցից  ոմանք կարծում են, թե Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելով, կարող են  օգնել պաղեստինցիներին: Մինդեռ դա այդպես չէ»:

 

Անդրադառնալով 4 տասնամյակ առաջ Եգիպտոսի թույլ տված մեծ սխալին՝ կապված Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետ, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Միթե Սիոնիստական ռեժիմի հետ Եգիպտոսի հարաբերություննրի կարգավոորման արդյունքում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սիոնիստների ոճրագորոծությունները, կամ Ալ-Աղսա մզկիթի պղծման դեպքերը նվազեցի՞ն, որ այսօր այլ երկրները ցանկանում են կրկնել Անվար Սադաթի սխալը»:

 

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումն անօգուտ է, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Հուսով եմ, Աստծու կամոք, Պաղեստինի հարցը կունենա երջանիկ ավարտ և պաղեստինցիներն իրենց տիրապետությունը կհաստատեն սեփական հողի ու Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ»:

 

Իսլամական հեղափոխության համար որպես բնութագրող հասկացություններ նշելով  «վերադարձը դեպի մաքուր իսլամ և  հետադիմությունը մերժելը» և «Պաղեստինի հարցը», առաջնորդը հավելել է, որ ինքնությունն ու վեհ նպատակները ջնջելը լուրջ խնդիրներ են, որոնց նկատմամբ պետք է զգոն լինել: Նա ասել է. «Իսկ թե ովքեր են հեռացել սեփական ինքությունից, վեհ գաղափարներից ու անկախությունից, պետք է պարզեն համալսարանականներն ու փորձագետները»:

ԻԻՀ առաջնորդը նշել է, որ այս մտահոգություններն այսօր ավելի շատ են, քան անցյալում, հավելելով. «Աշխարհն այսօր կանգնած է միջազգային նոր համակարգի ձևավորման շեմին: Այն ձևավորվում է երկբևեռ  աշխարհակարգից հետո և միաբևեռ աշխարհի գաղափարի ֆոնին և որտեղ ԱՄՆ-ն օրեցօր թուլանում է»:

 

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, նշել է. «Ուկրաինայի վերջին պատերազմի խնդիրները պետք է դիտարկել ավելի խորը և նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում, որի հետևանքով տեղի կունենան բարդ գործընթացներ: Նման բարդ իրավիճակում, Իրանի և մյուս երկրների պարտականությունն է լինելու նոր համակարգում նոր սարքավորումների ու ծրագրակազմերի միջոցով ապահովել երկրի անվտանգությունն ու չմղվել լուսանցք»:

Առաջնորդը նշել է, որ այս մեծ առաջադրանքը կատարելու հարցում ամենամեծ պատասխանատվությունը կրում են ուսանողներն  ու  գիտնականները, հետևաբար ԲՈՒՀ-երի վերաբերյալ  մատահոգությունները կրկնակի են կարևորվում: