Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը տրանսպորտային ոլորտում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է տրանսպորտային փոխադրումների ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման մասին։
Ռոստամ Ղասեմին, որ երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա, հայտարարել է տրանսպորտային ոլորտում Իրան-Ռուսաստան համագործակցության ընդլայնման մասին։
Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ավելացմանը, Ղասեմին ասել է. «Տնտեսական փոխանակումների ավելացման էական նախադրյալներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների լրացումն ու զարգացումն է»։
Խոսելով երկաթուղային համատեղ նախագծերում Թեհրան-Մոսկվա համագործակցությունը և ընդգծել. «Ներկայում Ռուսաստանը Իրանի ներսում երկու երկաթգծով կապված է Պարսից ծոցին»։
Ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ընդգծել է Հյուսիս-Հարավ երկաթուղու Ռաշտ-Աստարա հատվածն ավարտին հասցնելու անհրաժեշտությունն, ասել է. «160 կիլոմետրանոց հատվածը դեռ ավարտված չէ, սակայն աշխատանքները շարունակվում են»: