Թեհրանում հանդիպել են Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է բազմակողմանիության ամրապնդման միջոցով աշխարհում ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականությանն ընդդիմանալու անհրաժեշտությունը:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին, չորեքշաբթի օրը Չինաստանի պաշտպանության նախարար գեներալ Վեյ Ֆենհենի հետ հանդիպման ժամանակ, քննարկելով տարածաշրջանային ու միջազգային հարցեր, և մտահոգություն հայտնելով աշխարհում աճող անվտանգության ճգնաժամերի կապակցությամբ, ասել է. «Այս բոլոր խնդիրների արմատը գտնվում է Արևմուտքի և ԱՄՆ-ի ծավալապաշտական ու գերակայության ձգտող քաղաքականությունների մեջ»:
Նա ընդգծել է բազմակողմանիության ամրապնդման միջոցով աշխարհում ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականությանն ընդդիմանալու անհրաժեշտությունը:
Իրանի պաշտպանության նախարարը հստակեցրել է. «Պատմական փորձն ապացուցել է, որ աշխարհի ցանկացած տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն ռազմական ներկայություն է ունեցել, ոչ միայն կայունություն և անվտանգություն չի հաստատվել, այլև առաջացել է անապահովություն, անկայունություն, տարաձայնություն , հոռետեսություն, պատերազմ, ավերածություններ ու տեղահանումներ»:
Նշելով, որ աշխարհում տիրող անապահովությունների ու պատերազմների մեծ մասը բխում է ԱՄՆ-ի միակողմանի ու տիրակալական քայերից, Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Վեյ Ֆենհենը ևս ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի զինված ուժերի համագործակցությունը կարող է կարևոր դեր ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և այդ գործողությունները չեզոքացնելու գործում»: