Իրան-Ռուսաստան տրանսպորտային համապարփակ համաձայնագրի ստորագրում
https://parstoday.ir/hy/news/iran-i170738-Իրան_Ռուսաստան_տրանսպորտային_համապարփակ_համաձայնագրի_ստորագրում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Մոսկվայում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր են ստորագրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 13:43 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան տրանսպորտային համապարփակ համաձայնագրի ստորագրում

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Մոսկվայում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր են ստորագրել։

ՌԴ տրանսպորտի նախարարի հետ բանակցությունների ավարտին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար՝ Ռոստամ Ղասեմին, ով Մոսկվա է մեկնել մի պատվիրակության գլխավորությամբ, ստորագրել է Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային համագործակցության համապարփակ համաձայնագիր։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այս համաձայնագրի ստորագրման շրջանակում ասաց. «Իրանը շահագրգռված է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը իր հարևանների հետ: Իրանը սահմանակից է 15 երկրների հետ, և այդ ընթացքում Ռուսաստանը մեզ համար կարևոր է որպես պատմական հարաբերություններով կարևոր հարևան»։

Ղասեմին հավելեց. «Եթե ​​Իրանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցեն, ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցները երկու երկրների դեմ որևէ ազդեցություն չեն ունենա»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավլիևը նույնպես ասաց. «Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի միջև համագործակցության ընդլայնման համար, և այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պայմանագրի ստորագրում»։