Ստորագրվել է Իրան-Ռուսաստան տրանսպորտային համապարփակ համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i170742-Ստորագրվել_է_Իրան_Ռուսաստան_տրանսպորտային_համապարփակ_համաձայնագիրը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Մոսկվայում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր են ստորագրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 14:05 Asia/Tehran
  • Ստորագրվել է Իրան-Ռուսաստան տրանսպորտային համապարփակ համաձայնագիրը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Մոսկվայում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր են ստորագրել։

ՌԴ տրանսպորտի նախարարի հետ բանակցությունների ավարտին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, ով գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Մոսկվա, ստորագրել է Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային համագործակցության համապարփակ համաձայնագիրը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այս համաձայնագրի ստորագրման շրջանակում ասել է. «Իրանը շահագրգռված է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը իր հարևանների հետ: Իրանը սահմանակից է 15 երկրների հետ, և Ռուսաստանը մեզ համար կարևոր է որպես հարևան, որի հետ ունենք պատմական հարաբերություններ»։

Ղասեմին հավելել է. «Եթե ​​Իրանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցեն, երկու երկրների դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի սահմանած պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավլիևնա սել է. «Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի միջև համագործակցության ընդլայնման համար, և այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պայմանագրի ստորագրում»։