Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Սիոնիստները դիմադրության ճակատի պաշարման օղակում
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Սիոնիստ թշնամիները դիմադրության ճակատի պաշարման օղակում են գտնվում»:
Նշելով որ սիոնիստները սրանից առաջ գտնվում էին հարձակողական դիրքում և վեցօրյա պատերազմը այս ագրեսիայի խորհրդանիշն էր Հոջաթոլէսլամ Սեյեդ Մոհամմադ Քբութորաբի Ֆարդն ասել է.«Վեց օրվա ընթացքում իսլամական երեք երկրներ այդ թվում Եգիպտոսը, Սիրիան և Հորդանանը սիոնիստների կողմից ագրեսիայի ենթարկվեցին, սակայն այսօր այդ հարձակողական դիրքը բացարձակապես վերածվել է պաշտպանողականի»:
Ուրբաօրյա աղոթապետը շեշտել է.«Այսօր սիոնիստները գտնվում են Գազայի, Հորդանանի արևմտյան ափերի, Լիբանանի իսլամական դիմադրության, Իրաքի Հաշդ ալ-Շաաբիի, Եմենի քաջ մարտիկների և իսլամական դիմադրության պաշարման օղակում և պայմանները լիովին փոխվել են: Այս ուղին շարունակվելու է մինչև սիոնիստների լիարժեք կործանումը և Ղոդսի համաշխարհային օրվա երթը ճանապարհ հարթեց այս գաղափարի իրականացման համար»:
Աբոթորաբի Ֆարդը հավելել է.«Ղոդսի համաշխարհային օրվա երթը ավետում է իսլամական ումմայի միասնությունը Սուրբ Ղոդսը պաշտպանելու համար»: