Իրանի էներգետիկայի նախարարը վաղը կմեկնի Հայաստան
Իրանի էներգետիկայի նախարար Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ալի Աքբար Մեհրաբյանը, երեքշաբթի օրը, բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, կմեկնի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, երեքշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով, կմեկնի Երևան։
Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն ու փոխանակումների ծավալի ավելացումը Իրանի էներգետիկայի նախարարի Հայաստան այցի հիմնական նպատակներից է: Այս այցը համահունչ է հարևան երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության հարաբերությունների զարգացման քաղաքականությանը: