Ծովակալ Սայարի. Իրանի զինված ուժերին անհրաժեշտ սարքավորումներհն արտադրվում են երկրի ներսում
https://parstoday.ir/hy/news/iran-i171776-Ծովակալ_Սայարի._Իրանի_զինված_ուժերին_անհրաժեշտ_սարքավորումներհն_արտադրվում_են_երկրի_ներսում
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ պատժամիջոցները նպաստել են Զինված ուժերի զարգացմանը և ինքնաբավությանը, հավելելով.«Իրանի զինված ուժերին անհրաժեշտ ողջ տեխնիկան արտադրվում է երկրի ներսում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 04:11 Asia/Tehran
  • Ծովակալ Սայարի. Իրանի զինված ուժերին անհրաժեշտ սարքավորումներհն արտադրվում են երկրի ներսում

ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ պատժամիջոցները նպաստել են Զինված ուժերի զարգացմանը և ինքնաբավությանը, հավելելով.«Իրանի զինված ուժերին անհրաժեշտ ողջ տեխնիկան արտադրվում է երկրի ներսում»։

Անդրադառնալով զինված ուժերում գիտական ռազմավարությանը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին նշել է. «Տեխնիկայի անհրաժեշտությունը  Զինված ուժերին ստիպեց քայլեր կատարել սեփական կարիքները բավարարելու ուղղությամբ և ի վերջո հասնել մի կետի, երբ անհրաժեշտ ամբողջ տեխնիկան արտադրվում է երկրում»:

Նշելով, որ Իրանի զինված ուժերում առաջադեմ տեխնիկայի կառուցումը սկսվել է հակադարձ ճարտարագիտությամբ, ծովակալ Սայարին հավելել է. «Ժամանակի ընթացքում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկայի կառուցման հարցում և այսօր արտադրում ենք ամեն ինչ՝ գաղափարից մինչև վերջնական արտադրանք: Այս գործոնը մեծ տարբերություն է առաջացրել Իրանի և այլ երկրների ունեցած ռազմական տեխնիկայի միջև»:

Ծովակալ Սայարին ասել է. «Այսօր մենք ունենք ամենաժամանակակից ֆրեգատները. որոնք ունեն  հարձակվելու, ինչպես նաև ծովի մակարդակի վրա և օդային, ծովային ու  սուզանավերի հարձակումներից պաշտպանվելու կարողություն»: