Ամիր Աբդոլլահյան. Տարածաշրջանի ժողովուրդները չեն համաձայնի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը
Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիայի նկատմամբ Լիբանանի ժողովրդի դիմադրությունը որակելով որպես օրինակ տարածաշրջանի ժողովուրդների համար, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Տարածաշրջանի տոկուն ժողովուրդը երբեք չի գնա Իսրայելի ահաբեկչական և մանկասպան ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանը և Լիբանանի մշակույթի նախարար Մոհամմադ Ուասամ Ալ-Մորթեզան քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, իսլամական երկրների միջև հարաբերությունների խթանումը և երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:
Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Լիբանանը կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, իսկ Իրանի ոժղովրդի ու լիբանանյան բոլոր խմբերի ու ցեղերի լավ հարաբերությունները գալիս են հին ժամանակներից:
Նա հավելել է. «Չնայած Արևմուտքի ճնշող պատժամիջոցներին, Լիբանանի կառավարության և ժողովրդի ցանկության դեպքում, Իրանը պատրաստ է զարգացնել այդ երկրի հետ տնտեսական համագործակցությունը»:
Հանդիպմանը Մոհամմադ Ուասամ Ալ-Մուրթադան, անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի հատուկ դիրքին, ասել է. «Լիբանանի կառավարությունը պատրաստ է ընդլայնել բարեկամական հարաբերությունները տարածաշրջանի բոլոր բարեկամ ու եղբայրական երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։