Իրան-ՄԱԿ համագործակցություն՝ հանուն երիտասարդների, կանանց և հաշմանդամների կայուն զբաղվածության զարգացման
https://parstoday.ir/hy/news/iran-i171848-Իրան_ՄԱԿ_համագործակցություն_հանուն_երիտասարդների_կանանց_և_հաշմանդամների_կայուն_զբաղվածության_զարգացման
Կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջազգային հարցերով բաժնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է երիտասարդների, կանանց և հաշմանդամների կայուն զբաղվածության զարգացման համար ՄԱԿ-ի հետ Իրանի համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 13:14 Asia/Tehran
  • Իրան-ՄԱԿ համագործակցություն՝ հանուն երիտասարդների, կանանց և հաշմանդամների կայուն զբաղվածության զարգացման

Կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջազգային հարցերով բաժնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է երիտասարդների, կանանց և հաշմանդամների կայուն զբաղվածության զարգացման համար ՄԱԿ-ի հետ Իրանի համագործակցության մասին:

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, Կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջազգային հարցերով բաժնի գլխավոր տնօրեն` Համեդ Ֆորուզանն ասել է.-«Երկրում երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց բիզնեսի և կայուն զբաղվածության զարգացման  համատեղ ծրագրի հաջողությունը պահանջում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից  խոշոր ներդրումների իրականացում»։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ամենակարեւոր պահանջներն են՝  արտադրությունն ու արտահանման զարգացումը, ֆինանսական ռեսուրսների ներգրավումն ու գիտելիքահենք բիզնեսի զարգացումը։

UNIDO-ի զբաղվածության ծրագրի տնօրեն Սանդինն անդրադարձավ ծրագրի երկարաձգմանը մինչև 2023 թվականը՝ ասելով.-«Այս ծրագիրը  օպտիմալ օգտագործման համար, կարիք ունի ուսումնասիրությունների և թարմացումների»: