ԻԻՀ նախագահը Սաադաբադի համալիրում դիմավորել է Կատարի Էմիրին
Կատարի էմիրը Թեհրան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական հրավերով։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ համալիրում դիմավորել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի գլխավորած քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը հինգշաբթի օրը ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Կատարի էմիրի երկկողմ բանակցությունները, երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների խորհրդակցությունը և համատեղ մամուլի ասուլիսին մասնակցությունը Կատարի էմիրի Թեհրան կատարած մեկօրյա այցի ծրագրերից են։
Իրանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է հայտարարվել հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումը։