Իրանի նախագահ. Օտար երկրների միջամտությունը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i171876-Իրանի_նախագահ._Օտար_երկրների_միջամտությունը_վնասում_է_տարածաշրջանի_անվտանգությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Օտարերկրյա ցանկացած միջամտություն վնասում է տարածաշրջանի անվտանգությանը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 12, 2022 18:37 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Օտար երկրների միջամտությունը վնասում է տարածաշրջանի անվտանգությանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Օտարերկրյա ցանկացած միջամտություն վնասում է տարածաշրջանի անվտանգությանը»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, հավելել է.«Օտար երկրների և արևմտյան երկրների միջամտությունը անվտանգություն չի կառող ստեղծել տարածաշրջանում»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է.«Եմենի պաշարումը պետք է ավարտվի, և այս երկրի ժողովուրդը պետք է որոշի իր երկրի ճակատագիրը»։

Ռայիսին ասել է.«Աֆղանստանի ժողովուրդը նաև պետք է ունենա համապարփակ կառավարություն, որը կարող է ներառել բոլոր քաղաքական ու էթնիկ խմբերին և երկրում հաստատել կայուն անվտանգություն»:

Ռայիսին ցավակցություն է հայտնել պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղլայի նահատակության կապակցությամբ և ընդգծել.«Նման հանցագործությունները ոչ մի կերպ չեն կարող ապահովություն ստեղծել Սիոնիստական ​​ռեժիմի համար, սակայն դրանք կմեծացնեն հասարակության ատելությունը Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ»:

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ասել է. «Տարածաշրջանում վեճերը լուծելու ճանապարհ չկա, բացի կառուցողական բանակցություններից»:

Կատարի էմիրն ընդգծել է.«Իրան-Կատար հարաբերությունները ամուր են և հիմնված բարիդրացիության սկզբունքի վրա: Իսկ Իրանի նախագահի վերջերս Կատար կատարած այցը  կառ՞րևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ»: