Իրանը ձգտում է ապրանքափոխանակման կարգով ընդլայնել համատեղ առևտուրն իր հարևանների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i172010-Իրանը_ձգտում_է_ապրանքափոխանակման_կարգով_ընդլայնել_համատեղ_առևտուրն_իր_հարևանների_հետ
Վերջին ամիսներին Իրանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ձգտում է ակտիվացնել բոլոր հնարավոր միջոցները, հարևան երկրների հետ համատեղ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար: Այն եղանակներից, որ Իրանը կարող է կիրառել իր համագործակցությունը հարևան երկրների հետ ընդլայնելու համար դա համատեղ սահմաններում ապրանքափոխանակումն (բարտերային գործարք) է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2022 14:06 Asia/Tehran
  • Իրանը ձգտում է ապրանքափոխանակման կարգով ընդլայնել համատեղ առևտուրն իր հարևանների հետ

Վերջին ամիսներին Իրանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ձգտում է ակտիվացնել բոլոր հնարավոր միջոցները, հարևան երկրների հետ համատեղ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար: Այն եղանակներից, որ Իրանը կարող է կիրառել իր համագործակցությունը հարևան երկրների հետ ընդլայնելու համար դա համատեղ սահմաններում ապրանքափոխանակումն (բարտերային գործարք) է:

Երկրներից մեկը, որը վերջին ամիսներին բանակցություններ է վարել ապրանքափոխանակման կարգը  վերջնական տեսքի բերելու համար, Պակիստանն է, և այժմ, ըստ Առևտրի զարգացման կազմակերպության, բանակցություններ են ընթանում բարտերային գործարքի կիրառման համար:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար և  Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքը  Թեհրանում Պակիստանի դեսպան Ռահիմ Հայաթ Ղորեյշիի հետ հանդիպման ժամանակ, պայմանավորվել է մոտ ապագայում երկու երկրների միջև սահմանային երեք շուկա բացելու շուրջ։

Կողմերը կարևորել են Իրանի և Պակիստանի միջև տրանսպորտի զարգացումը,  համատեղ տրանսպորտային ընկերությունների ստեղծումը, հյուսիս-հարավ միջանցքների օպտիմալ օգտագործումը և այս ոլորտում ստեղծվող նոր հնարավորությունները։