Իրանն աջակցում է պարենային անապահովության խնդրի լուծմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերին
Նշելով, որ սննդամթերքի պակասի խնդիրն առկա է ամբողջ աշխարհում, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանն աջակցում է պարենային անապահովության խնդրի լուծմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերին»
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մաջիդ Թախթռավանչին, հինգշաբթի օրը կայացած պարենային անվտանգության և հակամարտությունների հարցերով ԱԽ նիստում ասել է. «Պարենային անապահովությունը, կլիմայի փոփոխությունը, Քովիդ-19-ի համավարակը և տարբեր միջազգային հակամարտությունների բացասական հետևանքները ազդել են երկրների, այդ թվում՝ Իրանի վրա, որն ավելի քան 4 տասնամյակ կրում է ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական հետևանքները»:
Նա հավելել է. «Իրանի տնտեսության վրա ճնշում է գործադրում նաև մի քանի միլիոն աֆղանցի փախստականներին ընդունելը, ինչն ազդում է նաև սննդի մատակարարման վրա»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է. «Մատակարարման շղթայի խաթարումը, մարդկանց տեղահանությունը, բնական և տնտեսական ռեսուրսների վրա ճնշման աճը և տուժած բնակչությանը սննդով ապահովելու համակարգի անկայունությունը, հակամարտությունների երկարաժամկետ հետևանքներն են»:
Անդրադառնալով պարենային ճգնաժամին դիմակայող երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում և Պաղեստինում տիրող իրավիճակին, Մաջիդ Թախթռավանչին նշել է. «Պաղեստինում հումանիտար իրավիճակը նույնպես կարևոր է: Այն սրվել է տասնամյակների ընթացքում Իսրայելի օկուպացիայի և ապարտեիդի քաղաքականության պատճառով: Գազայի անօրինական շրջափակումը, որը սահմանափակում է սնունդ ձեռք բերելու պաղեստինցի ժողովրդի իրավունքը, պետք է շուտափույթ վերացվի»: