Իրանն ընդգծում է սովորական սպառազինության կառավարման երկրների իրավունքը
ՄԱԿ-ում Իրանիդ եսպան Մաջիդ Թախթռավանչին ընդգծել է անդամ երկրների իրավունքը՝ կառավարելու իրենց սովորական սպառազինությունը:
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի շրջանակներում կայացած զինամթերքի աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ, անդրադառնալով զանգվածային ոչնչացման զենքի կենսական վտանգին՝ Թախթռավանչին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերի սովորական զենքի և զինամթերքի նկատմամբ, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, այն անհրաժեշտ է անդամ պետություններին՝ պաշտպանվելու համար:
Թախթռավանչին հայտարարել է, որ զենքի վերահսկումը և կառավարումն անդամ երկրների ինքիշխանության մաս է կազմում և տեխնիկական առումով շատ կարևոր է այս հարցի նկատմամբ համապարփակ մոտեցում ցուցաբերելը:
Մերժելով ցանկացած միակողմանի հարկադրանքի գործողություն, Մաջիդ Թախթռավանչին ընդգծել է աշխատանքային խմբի ավարտական փաստաթղթի մշակման ժամանակ կոնսենսուսային մոռտեցում կիրառելու անհրաժեշտությունը: