Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Եվրոեռյակին
https://parstoday.ir/hy/news/iran-i173650-Իրանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_և_Եվրոեռյակին
Իրանի ԱԳՆ խոսնակը, դիմելով ԱՄՆ-ին և Եվրոեռյակին, ասել է. «Դուք կարող եք գնալ դիվանագիտության ճանապարհով, կամ հակառակ ուղղությամբ, մենք պատրաստ ենք երկուսին էլ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2022 03:55 Asia/Tehran
  • Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Եվրոեռյակին

Իրանի ԱԳՆ խոսնակը, դիմելով ԱՄՆ-ին և Եվրոեռյակին, ասել է. «Դուք կարող եք գնալ դիվանագիտության ճանապարհով, կամ հակառակ ուղղությամբ, մենք պատրաստ ենք երկուսին էլ»։

ԻԻՀ ԱԳՆ ոխսնակ Սաիդ Խաթիբզադեն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իսրայելի ռեժիմը, որպես ՀԳՀԾ-ի թիվ մեկ թշնամի, չի անդամակցում NPT դաշինքին և հանդիսանում է Արևմտյան Ասիայում ու Աֆրիկայի հյուսիսում միջուկային զենքի միակ սեփականատերը:  Մենք դա գիտենք: Աշխարհը դա գիտի».

Խաթիբզադեն հավելել է.«Ժամանակն է, որ Եվրոեռյակը և Միացյալ Նահանգները դադարեցնեն այս փաստը միտումնավոր անտեսելը»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք վճռական և համաչափ պատասխան կտանք Կառավարիչների խորհրդի ցանկացած ոչ կառուցողական գործողության: Եվ նրանք, որ Կառավարիչների խորհուրդը և գլխավոր տնօրենի զեկույցը դիտարկում են որպես լծակ և քաղաքական խաղերի գործիք Իրանի դեմ, պատասխանատու են դրա հետևանքների համար»:

Reuters-ը չորեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Կառավարիչների խորհրդին ներկայացրել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ  բանաձև: