Ամիր Աբդոլլահյան. Իրանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը և ազատագրական պայքարին
https://parstoday.ir/hy/news/iran-i174000-Ամիր_Աբդոլլահյան._Իրանն_աջակցում_է_Պաղեստինի_ժողովրդի_դիմադրությանը_և_ազատագրական_պայքարին
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը շարունակում է աջակցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն ու ազատագրական պայքարին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 04:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի դիմադրությանը և ազատագրական պայքարին

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը շարունակում է աջակցել Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն ու ազատագրական պայքարին։

Երկուշաբթի օրն իմամ Խոմեյնիի  մահվան տարելիցին մասնակցած  պաղեստինյան և լիբանանյան խմբերի կրոնական և քաղաքական առաջնորդների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  նույնպես, Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնիի տեսակետի հետ մեկտեղ, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Պաղեստինի ազատագրման խնդրին և հավատում է, որ այդ երկիրը կազատագրվի Սիոնիստական հանցավոր ռեժիմի ​​օկուպացիայից»։

Անդրադառնալով պաղեստինյան դիմադրությանն Իրանի լիակատար աջակցությանը՝ Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Որևէ ճնշում չի կարող Իրանին ստիպել հետ  կանգնել իր սկզբունքային դիրքորոշումից»:

Դավաճանություն որակելով Սիոնիստական ռեժիմի հետ իսլամական երկրների հարաբերությունների կարգավորումն Աբդոլլահյանը հայտարարել է, որ այդ երկրները կզղջան իրենց քայլի համար:

Նա նշել է, որ պաղեստինյան հարցի միակ լուծումը բլոր  փախստականների վերադարձն է և այդ տարածքի հիմնական բնակիչների շրջանում հանրաքվեի անցկացումը։