Ղալիբաֆ. ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i174064-Ղալիբաֆ._ԱՄՆ_ն_երբեք_չի_հրաժարվի_Իրանի_նկատմամբ_իր_թշնամական_քաղաքականությունից
Նշելով, որ ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Մենք երբեք որևէ մեկի հետ առևտուր չենք անում Իսլամական հեղափոխության նպատակների շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 13:34 Asia/Tehran

Նշելով, որ ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Մենք երբեք որևէ մեկի հետ առևտուր չենք անում Իսլամական հեղափոխության նպատակների շուրջ»:

Այսօր առավոտյան Թեհրանում կայացած «Մահդավի ակտիվիստների 3-րդ միջազգային համաժողովում, նշելով, որ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը  հեղափոխության երկրորդ քայլը հռչակագրում այս հեղափոխությունը համարել է աշխարհում նոր ճանապարհի սկիզբը, Մոհմամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է.«Իրանի իսլամական հեղափոխությունն էր, որ վերականգնեց իսլամը և վերադարձրեց մուսուլմանների արժանապատվություն ու  պատիվը»:

Ղալիբաֆն ասել է.«Սրբազան պաշտպանության տարիներին, Սիոնիստական ​​ռեժիմը հույս ուներ դիմակայել մեզ մեր սահմանների մոտ, բայց այսօր մենք տեսնում ենք, որ իսլամական ումման պայքարում է նրանց դեմ Գոլանի բարձունքներում, և հենց մահդավիաթի մշակույթն է, որ  կարողացել  է դիմակայել արևմտյան Ասիայում  միլիարդավոր դոլարներ ծախսած ԱՄՆ-ի գերիշխանությանը և մարտահրավեր նետել այդ երկրի հեգեմոնիային»: