Ամիր Աբդուլլահյանը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i174256-Ամիր_Աբդուլլահյանը_հնդիկ_գործարարներին_հրավիրել_է_ներդրումներ_կատարել_Իրանում
Իրանի արտգործնախարարը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2022 17:48 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյանը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում

Իրանի արտգործնախարարը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Իրանում։

Շարունակելով իր ուղևորությունը Հնդկաստան՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդուլլահյանը հինգշաբթի օրը մեկնել է Մումբայ և հանդիպել հնդիկ գործարարների հետ։

Հնդիպմանը Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Իրանի և Հնդկաստանի միջև առևտուրը խորը պատմություն ունի և հավելել. «Մենք ուրախ ենք, որ ունենք Չաբահար նավահանգիստը որպես անվտանգ և լավ ճանապարհ առևտրային հարաբերությունների զարգացման համար, և երկու կողմերն էլ շատ լավ մոտեցում ունեն Չաբահար նավահանգստի վերաբերյալ»:

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Իրանում նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտում կան բազմաթիվ կարողություններ, որոնք դիտարկվում են Հնդկաստանի հետ առևտրային հարաբերություններում»։

Անդրադառնալով Հնդկաստանի հետ ներդրողների ներգրավման և տնտեսական զարգացման Իրանի առաջնահերթությանը, Իրանի արտգործնախարարն ասել է.«Բոլոր գործարարներին հրավիրում ենք գալ Իրան և օգտվել ներդրումային հնարավորություններից»: