Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է մաքսային համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր
Հունիս 10, 2022 04:36 Asia/Tehran
Իրանի և Ռուսաստանի մաքսատան պետերը ստորագրել են մաքսային համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին և Ռուսաստանի մաքսային տնօրեն Վլադիմիր Բոլավինը ստորագրել են փոխըմբռնման մի քանի հուշագրեր։
Ստորագրված փաստաթղթերը վերաբերվում են կրթության ոլորտում փորձի փոխանակմանը, կազմակերպված թրաֆիքինգի դեմ պայքարին, մաքսային տերմինալների աշխատանքի կազմակերպմանը և երկու երկրների առևտրականների համար խոչընդոտների վերացման ուղղությամբ համագործակցությանը:
Պիտակ