Ծովակալ Սայարի. Տարածաշրջանի երկրները կարող են պահպանել տարածաշրջանի անվտանգությունը
ԻԻՀ բանակի համակարգողի տեղակալը Պակիստանի ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է. «Տարածաշրջանի երկրները կարող են պահպանել տարածաշրջանի անվտանգությունը, և տարածաշրջանում անվտանգության պահպանման պատրվակով այլ երկրների ներկայության կարիքը չկա»։
Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին այս հանդիպմանն ասել է. «Երկու երկրների աշխարհաքաղաքական շահերի ընդհանրությունները ներառում են փոխադարձ համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների տեսքով, Օմանի ծովում, Հնդկական օվկիանոսում և նավագնացության ուղիներում ներկայությունը, արտահանման և ներմուծման ուղիների կայուն անվտանգությունը և շատ այլ աշխատանքներ, որոնք կարող են ընդլայնվել երկկողմ համագործակցություն շնորհիվ»:
Ծովակալ Սայարին անդրադարձել է նաև Իրանի և Պակիստանի զինված ուժերի համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ ցամաքային, օդային և ծովային համատեղ զորավարժություններին, տարբեր ուժերում դասախոսների և ուսանողների փոխանակմանը, կրթական համագործակցությանը պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ևհամագործակցության հուշագրերի ստորագրումը գիտական,հետազոտությունների, ուսումնասիրությունների և խորհրդատվական ծառայությունների ոլորտներում։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio