Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Դամասկոսի օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Դամասկոսի օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը, նշելով. «Իրանը եղել ու կանգնած է Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների կողքին»:
Ուրբաթ առավոտյան, Սիրայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսում դիմակայել են Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային:
Հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիրիայի ենթակառուցվածքների, օդանավակայանների, նավահանգիստների և այլ կարևոր կենտրոնների վրա սիոնիստների հարձակումները ոչ միայն այդ երկրի ինքիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտաում են, այլ նաև հակասում են միջազգային իրավունքին, նորմերին և մարդասիրական սկզբունքներին»:
Նա դատապարտել է այս հարձակումների նկատմամբ միջազգային շրջանակների լռությունը և նշել, որ դա ամոթալի է:
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը հեռախոսազրույցում նշել է. «Տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի ագրեսիան վկայում է ռեժիմի վախի ու թուլության մասին: Ռեժիմը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը, որպեսզի թաքցնի իր անկայուն վիճակը»:
Ֆեյսալ ալ-Մեղդադը հավելել է. «Իսրայելի հարձակումների նպատակը Սիրիայում ԻԼԻՊ-ի, «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերի ամրապնդումն է, ինչը սակայն արդյունք չի ունենալու»: