Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Դամասկոսի օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i174380-Ամիր_Աբդոլլահյանը_դատապարտել_է_Դամասկոսի_օդանավակայանի_վրա_Սիոնիստական_ռեժիմի_հարձակումը
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Դամասկոսի օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը, նշելով. «Իրանը եղել ու կանգնած է Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների կողքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 06:45 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Դամասկոսի օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է Դամասկոսի օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը, նշելով. «Իրանը եղել ու կանգնած է Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների կողքին»:

Ուրբաթ առավոտյան, Սիրայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսում դիմակայել են Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային:

Հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիրիայի ենթակառուցվածքների,  օդանավակայանների, նավահանգիստների և այլ կարևոր կենտրոնների վրա սիոնիստների հարձակումները ոչ միայն այդ երկրի ինքիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտաում են, այլ նաև հակասում են միջազգային իրավունքին, նորմերին և մարդասիրական սկզբունքներին»:

Նա դատապարտել է այս հարձակումների նկատմամբ միջազգային շրջանակների լռությունը և նշել, որ դա ամոթալի է:

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադը հեռախոսազրույցում նշել է. «Տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի ագրեսիան վկայում է ​​ռեժիմի վախի ու թուլության մասին: Ռեժիմը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը, որպեսզի թաքցնի իր անկայուն վիճակը»:

Ֆեյսալ ալ-Մեղդադը հավելել է. «Իսրայելի հարձակումների նպատակը Սիրիայում ԻԼԻՊ-ի, «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերի ամրապնդումն է, ինչը սակայն արդյունք չի ունենալու»: