Իրանցի քանդակագործի քանդակը ներկայացվել է Հայաստանի Ապարան քաղաքում
Իրանցի քանդակագործի «Իրան-Հայաստան բարեկամության հավերժական գաղտնիքը» անվամբ քանդակը տեղադրվել է Հայաստանի Ապարան քաղաքի զբոսայգում։
Իրանցի քանդակագործ Թահեր Շեյխ օլ-Հոքամային Հայաստանի Ապարան քաղաքում կայացած «Էթնո արվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի համար ստեղծել է «Իրան-Հայաստան բարեկամության հավերժական գաղտնիքը» քանդակը։
Իրանցի քանդակագործը, շնորհակալություն հայտնելով Երևանում Իրանի դեսպանության մշակութային կցորդությանը, իր աշխատանքի մասին խոսելիս, այն անվանել է նաև «Ազգերի գաղտնիքը» կամ «Տատիկի գաղտնիքը»։
Ապարանի քաղաքապետարանի ջանքերով կազմակերպված «Էթնո արվեստն այսօր» խորագրով քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն անցկացվել է 2022թ. մայիսի 25-ից հունիսի 10-ը Ապարան քաղաքում:
Սիմպոզիումին մասնակցել են 17 արվեստագետներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Իտալիայից և Գերմանիայից: