Ամիր Աբդոլլահյան. Իրան-Պակիստան հարաբերությունները զարգացող ընթացք ունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i174698-Ամիր_Աբդոլլահյան._Իրան_Պակիստան_հարաբերությունները_զարգացող_ընթացք_ունեն
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իսլամական աշխարհի երկու մեծ և ազդեցիկ երկրներ Իրանի և Պակիստանի հարաբերությունները խոստումնալից են և զարգացող:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2022 09:12 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրան-Պակիստան հարաբերությունները զարգացող ընթացք ունեն

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իսլամական աշխարհի երկու մեծ և ազդեցիկ երկրներ Իրանի և Պակիստանի հարաբերությունները խոստումնալից են և զարգացող:

Երեքշաբթի օրը, Twitter-ում արած գրառման մեջ, անդրադառնալով  Պակիստանի արտգործնախարար Բալավալ Բհուտո Զարդարիի Իրան կատարած այցին, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Իսլամական աշխարհի երկու մեծ և ազդեցիկ երկրների՝ Իրանի և Պակիստանի  հարաբերությունները մշտապես եղել են խոստումնալից և զարգացող»:

Նա հավելել է. «Մենք կարևոր քննարկումներ ունեցանք քաղաքական և անվտանգության ոլորտներում հարաբերությունների, զբոսաշրջության, առևտրի, ուխտավորների ժամանման, Աֆղանստանի և պատժամիջոցների վերացման շուրջ»:

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Պակիստանի ԱԳ նախարարը, Իրանի նախագահի, արտաքին գործերի և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարների հետ պաշտոնական հանդիպումներից հետո, այսօր կայցելի Մաշհադոում գտնվող՝  շիաների ութերորդ իմամ  Ռեզայի դամբարան:

Բալավարդ Զարդարիի այցն  Իրան տեղի է ունենում երկու հարևան ու բարեկամ երկրների միւև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակին զուգահեռ: