Կարևորվել է Իրանի և Պակիստանի միջև համապարփակ համագործակցության ընդլայնումը
Նշելով, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Պակիստանի հետ համագործակցությունն ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը կարող է բավարարել Պակիստանի կարիքները տարբեր, ներառյալ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:
Երեքշաբթի օրը, Պակիստանի արտգործնախարար Բլաուլ Բհուտո Զարդարիի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Մենք Պակիստանի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը։ Հարաբերությունների ամրապնդումը տարածաշրջանի ժողովուրդներին կբերի տնտեսական զարգացում և անվտանգության»:
Ռայիսին հավելել է. «Իրանը կարող է բավարարել Պակիստանի կարիքները տարբեր, ներառյալ՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:
Կարևորելով երկու երկրների համագործակցությունն էներգետիկայի և տարանցման ոլորտներում և համակարգումը տարածաշրջանային խնդիրներում և ճգնաժամերում, Ռայիսին նշել է. «Այդ հարցերի շուրջ քննարկումները պետք է վերածվեն որոշումների և համագործակցության փաստաթղթերի»։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Բլաուլ Բհուտո Զարդարին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Պակիստան էլեկտրաէներգիա արտահանելու համար, նշելով. «Մենք պատրաստ ենք ավարտին հասցնել անվտանգության, առևտրի և էներգետիկայի վերաբերյալ նախկինում տեղի ունեցած բանակցությունները»։