Կարևորվել է Իրանի և Պակիստանի միջև համապարփակ համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i174700-Կարևորվել_է_Իրանի_և_Պակիստանի_միջև_համապարփակ_համագործակցության_ընդլայնումը
Նշելով, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Պակիստանի հետ համագործակցությունն ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը կարող է բավարարել Պակիստանի կարիքները տարբեր, ներառյալ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2022 09:19 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրանի և Պակիստանի միջև համապարփակ համագործակցության ընդլայնումը

Նշելով, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Պակիստանի հետ համագործակցությունն ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը կարող է բավարարել Պակիստանի կարիքները տարբեր, ներառյալ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:

Երեքշաբթի օրը, Պակիստանի արտգործնախարար Բլաուլ Բհուտո Զարդարիի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Մենք Պակիստանի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը։ Հարաբերությունների ամրապնդումը տարածաշրջանի ժողովուրդներին կբերի  տնտեսական  զարգացում և անվտանգության»:

Ռայիսին հավելել է. «Իրանը կարող է բավարարել Պակիստանի կարիքները տարբեր, ներառյալ՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:

Կարևորելով երկու երկրների համագործակցությունն էներգետիկայի և տարանցման ոլորտներում և համակարգումը տարածաշրջանային խնդիրներում և ճգնաժամերում, Ռայիսին նշել է. «Այդ հարցերի շուրջ քննարկումները պետք է վերածվեն  որոշումների և համագործակցության փաստաթղթերի»։

Պակիստանի արտաքին գործերի նախարար Բլաուլ Բհուտո Զարդարին  շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Պակիստան էլեկտրաէներգիա արտահանելու համար, նշելով. «Մենք պատրաստ ենք ավարտին հասցնել  անվտանգության, առևտրի և էներգետիկայի վերաբերյալ նախկինում տեղի ունեցած բանակցությունները»։