Թեհրանն ու Դամասկոսը ընդգծել են Սիրիայի տարածքային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i174858-Թեհրանն_ու_Դամասկոսը_ընդգծել_են_Սիրիայի_տարածքային_ինքնիշխանությունը_հարգելու_անհրաժեշտությունը
Իրանի և Սիրիայի ներկայացուցիչներն ընդգծել են Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2022 12:44 Asia/Tehran
  • Թեհրանն ու Դամասկոսը ընդգծել են Սիրիայի տարածքային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը

Իրանի և Սիրիայի ներկայացուցիչներն ընդգծել են Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է «Աստանայի ձևաչափով» Սիրիայի  հարցով 18-րդ  միջազգային հանդիպումը։

Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջիի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի «Աստանայի ձևաչափով» Սիրիայի հարցով  միջազգային նիստերի շրջանակում հանդիպել է Սիրիայի փոխարտգործնախարար Իմեն Սուզանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել  Սիրիայի վերջին զարգացումների շուրջ։

Ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միատարրությունը, Խաջին նշել է, որ գործողություններն ու սպառնալիքները միայն կսրեն իրավիճակը տարածաշրջանում։

Հերքելով Սիրիայի դեմ ռազմական գործողությունների և ագրեսիայի համար Անկարայի արդարացումները՝ Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում խախտում են միջազգային իրավունքը և հակասում Աստանայի գործընթացին։

Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդականն ընդգծել է Աստանայում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման  երաշխավոր երկրների կարևորությունն ու ընդհանուր կամքը։

Սիրիայի հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը ողջունել է երկկողմ համագործակցության ընդլայնումը` ընդգծելով Սիրիայում Իրանի և Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումները։