Ղարիբաբադի. Հակաիրանական անհիմն մեղադրանքները խարխլում են ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i175058-Ղարիբաբադի._Հակաիրանական_անհիմն_մեղադրանքները_խարխլում_են_ՄԱԿ_ի_նկատմամբ_վստահությունը
ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղարն արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին, ասել է. «Հակաիրանական անհիմն մեղադրանքները խարխլում են ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2022 04:18 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Հակաիրանական անհիմն մեղադրանքները խարխլում են ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը

ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղարն արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին, ասել է. «Հակաիրանական անհիմն մեղադրանքները խարխլում են ՄԱԿ-ի նկատմամբ վստահությունը»:

Քազեմ Ղարիբաբադին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Միայն մի հայացք գցելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին, որը ներառում է Իրանի տեսակետի միայն մեկ տոկոսը, բավարար է հերքելու համար վերջինիս այն պնդումը, թե զեկույցը պարունակում է նաև ԻԻՀ կառավարության տրամադրած տեղեկությունները»:

Նա հավելել է. «Իրանում մարդու իրավունքների հարցով «հատուկ զեկուցող» Ջավիդ Ռահմանի անհիմն մեղադրանքների պատճենումը  խաթարում է ՄԱԿ-ի նկատմամբ առկա վստահությունը»: