Իրանը և Ղազախստանը 9 փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i175100-Իրանը_և_Ղազախստանը_9_փոխըմբռնման_և_համագործակցության_հուշագիր_են_ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ղազախստանի նախագահների ներկայությամբ ստորագրվել է 9 փոխըմբռնման հուշագիր եւ համագործակցության փաստաթուղթ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 19, 2022 16:58 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ղազախստանի նախագահների ներկայությամբ ստորագրվել է 9 փոխըմբռնման հուշագիր եւ համագործակցության փաստաթուղթ։

Իրանի և Ղազախստանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Ղասեմ Ժումարտ Տոկաևի ներկայությամբ  երկու երկրի միջև ստորագրվել է  9 փոխըմբռնման  հուշագիր եւ համագործակցության փաստաթուղթ։

Երկու երկրի համագործակցության փաստաթղթերի ստորագրման արարողության սկզբում, Ռայիսին և Տոկաևը ստորագրել են նաև համատեղ հայտարարություն։

Մինչ ստորագրման արարողությունը, Ռայիսին և Տոկաևը երկկողմ հանդիպում են անցկացրել և  քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Իրանի նախագահի՝ Ղազախստանի իր պաշտոնակցին դիմավորելու պաշտոնական արարողությունը կայացել է այսօր Սաադաբադի պատմամշակութային  համալիրում,որտեղ հնչել է  երկու երկրի ազգային օրհներգը:

 

Իրան կատարած այցի ընթացքում  Ղազախստանի նախագահին  ընկերակցում է շուրջ 40 ղազախ գործարարներից և  առևտրականներից  բաղկացած պատվիրակությունը։

Ռայիսիի մեկամյա նախագահության ընթացքում մեծ  ուշադրություն է դարձվել հարևան և վերտարածաշրջանային բարեկամ երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդմանը, և այդ ընթացքում այցելություններ են տեղի ունեցել Իրանի և  Ռուսաստանի, Կատարի, Օմանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Վենեսուելայի  բարձրաստիճան պաշտոնյաների միջև: