Իրան-Ղազախստան առևտրի ծավալն աճել է 29 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i175114-Իրան_Ղազախստան_առևտրի_ծավալն_աճել_է_29_տոկոսով
ԻԻՀ մաքսային ծառայության խոսնակը հայտնել է Իրանի և Ղազախստանի միջև առևտրի ծավալի 29 տոկոս աճի մասին:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Հունիս 19, 2022 18:52 Asia/Tehran
  • Իրան-Ղազախստան առևտրի ծավալն աճել է  29 տոկոսով

ԻԻՀ մաքսային ծառայության խոսնակը հայտնել է Իրանի և Ղազախստանի միջև առևտրի ծավալի 29 տոկոս աճի մասին:

Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է.«Անցած տարի Իրանի և Ղազախստանի միջև փոխանակվել է 265 մլն 200 հազար դոլար արժողությամբ   729 հազար տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ՝ քաշի առումով  աճել է 71, և  արժեքի առումով՝  29 տոկոսով:

Ղազախստանի նախագահի Թեհրան կատարած այցին զուգահեռ, Ղազախստանից ծծումբ պարունակող 42 վագոններով գնացքն անցնելով Թուրքմենստանից և հատելով Գոլեստան նահանգի Ինչեբորուն սահմանը, մտել է Իրան, իսկ այնտեղից արևմտյան Ատրպատական նահանգի Ռազի սահմանը  հատելով շարժվել  է դեպի Թուրքիա։