Իրանի արտգործնախարարը մեկնել է Անկարա
Հունիս 27, 2022 14:34 Asia/Tehran
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (երկուշաբթի) մեկնել է Անկարա՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով առաջին երկկողմ հանդիպմանը։
Այցի ընթացքում Ամիր Աբդոլլահյանը կհանդիպի թուրք պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։
Նախատեսվում է, որ Իրանի ԱԳ նախարարը Անկարա կատարած այցից հետո կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Կասպյան երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին։
Պիտակ